Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Մեկնաբանություն / ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացումը 10 տարի կտեւի եւ 20 մլրդ դոլար կարժենա. փորձագետներ

ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացումը 10 տարի կտեւի եւ 20 մլրդ դոլար կարժենա. փորձագետներ

Սպառազինությունների վերահսկման հարցերով փորձագետները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի  միջուկային ծրագրի վերացման համար կարող է մոտ 10 տարի պահանջվել եւ 20 միլիարդ դոլար ծախսվել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը  Սինգապուրում հունիսի 12-ին հանդիպման ժամանակ կարողանան պայմանավորվել այդ մասին:

«Ամենադժվար աշխատանքը դեռ չի սկսվել: Դա ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից եւ ԿԺԴՀ-ից էներգիայի մշտական ծախսեր կպահանջի: Դա երկար, երկարատեւ գործընթաց կլինի», – ասում է Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի գործադիր տնօրեն Դերիլ Քիմբալը:

Մոտավոր գնահատականներով Հյուսիսային Կորեայի զինանոցում 20-ից 80 միջուկային մարտագլխիկներ կան, նյութերի հետազոտման եւ մշակման հայտնի եւ գաղտնի օբյեկտներ, ինչպես նաեւ հազարավոր բալիստիկ հրթիռներ: Վերջին տարիներին փորձարկվել են նաեւ սուզանավերի վրա հիմնված հրթիռային համակարգերը:

Ուսումնասիրության համաձայն, մոտ 5 մլրդ դոլար կարող է ծախսվել  միջուկային զինանոցի եւ հարակից օբյեկտների ոչնչացման համար: Եւս 5 մլրդ դոլար կպահանջվի, որպեսզի ԱՄՆ-ն կատարի իր խոստումը` 1994 թվականի միջուկային համաձայնագրի համաձայն էլեկտրաէներգիա արտադրելու համար երկու թեթեւ ջրային ռեակտորներ կառուցի:

10 միլիարդ դոլար անհրաժեշտ կլինի միջուկային զենքից հրաժարվելու համար որպես տնտեսական օգնություն, ինչպես նաեւ միջուկային օբյեկտների 3000-10 հազար աշխատողներին խաղաղ աշխատանքի տեղափոխելու համար:

Ստենֆորդի համալսարանի վերջին զեկույցի համաձայն, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի լիակատար վերացման համար կարող է ավելի քան 10 տարի պահանջվել:



Աղբյուրը: ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացումը 10 տարի կտեւի եւ 20 մլրդ դոլար կարժենա. փորձագետներ

Մասին News.am

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյան, հանգիստ նստիր տեղդ, ասում եմ` հանգիստ նստիր տեղդ Hraparak

Կան մարդիկ, որոնք քաղաքական գործիչ են դառնում իրենց աշխատասիրության, համառության ու կամքի շնորհիվ: Հարգում եմ …