Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Արտակ Զեյնալյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է ՔԿՀ-ների վիճակը

Արտակ Զեյնալյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է ՔԿՀ-ների վիճակը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոս Դաումային:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական եւ դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում եւ նրանց տրամադրվող սննդի որակի բարձրացում: 

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նշված ոլորտներում համագործակցելու հնարավորություններն ու վերահաստատել փոխգործակցությունն առավել խորացնելու եւ չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը»:



Աղբյուրը: Արտակ Զեյնալյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է ՔԿՀ-ների վիճակը

Մասին News.am

Կարդացեք նաև

Սենատի արտաքին հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը.Amerikayidzayn

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի …