Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Ռուսաստանը պետք է պարզեցնի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը. Պուտին

Ռուսաստանը պետք է պարզեցնի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը. Պուտին

Ռուսաստանը պետք է գնա այն ամենի ազատականացման ճանապարհով, ինչը կապված է ՌԴ քաղաքացիություն ստանալու հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղիղ եթերում շփվելով Դոնեցկից եւ Լուգանսկից փախստականների հետ, փոխանցում է «Պարլամանտսկայա գազետա»-ն:Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պետք է գնա ՌԴ քաղաքացիության ձեռքբերման համակարգի ազատականացման ճանապարհով: ՌԴ նախագահը գտնում է, որ դա ունի ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական նշանակություն: 90-ականների ծնելիության կտրուկ անկման պատճառով այսօր երկրում ծնելիության տարիքի կանայք ավելի քիչ են:«Ռուսաստանի համար խնդրի լուծման սակավ եղանակներից մեկը մեր հայրենակիցներին գրավելն է: Իհարկե, խոսքը բոլոր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչների մասին է, որոնք իրենց սերտորեն կապված են համարում ռուսական աշխարհի հետ, խոսում են ռուսերեն, ցանկանում են աշխատել մեր երկրում, համապատասխան լիազորություններ ունենալ»,- ընդգծել է Պուտինը:Նա հավելել է, որ այս ոլորտում պետք է լուրջ եւ կտրուկ միջոցներ ձեռնարկվեն:Սակայն կարեւոր է նաեւ հաշվի առնել այս կամ այն մարզում ապրող Ռուսաստանի քաղաքացիների շահերը, ինչպես նաեւ՝ հաշվի առնել աշխատաշուկայում տիրող իրավիճակը:

 



Աղբյուրը: Ռուսաստանը պետք է պարզեցնի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը. Պուտին

Մասին News.am

Կարդացեք նաև

ՀՀ քաղաքացիություն ամեն գյադի չեն նվիրում.Անի Կոստանյան

Հարց ոստիկանության պետին եւ ոստիկանության անձնագրային վարչության պետին՝ Ե՞րբ է տրվել Դեն Բիլզերյանի քաղաքացիություն տրվելու …