Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Բնապահպանություն / «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցներ կստեղծվեն

«Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցներ կստեղծվեն

Կառավարության քննարկմանը ներկայացված որոշման նախագծի համաձայն’ արգելոցների
ստեղծումը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի առաջարկով կստեղծվի երկու պատմամշակութային արգելոց` «Բջնի-ամրոց»-ը՝ Կոտայքի մարզի Բջնի բնակավայրում, և «Սմբատաբերդ»-ը՝ Վայոց ձորի Եղեգիս համայնքի Արտաբույնք և Եղեգիս բնակավայրերում:Նախարարի փոխանցմամբ՝ դրանք հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են հուշարձանների պետական ցուցակում: Կառավարության քննարկմանը ներկայացված որոշման նախագծի համաձայն` արգելոցների ստեղծումը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը:

Դրանց հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին:

«Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- ասվում է որոշման նախագծում:

Լուսանկարում Բջնիի ամրոցն է: Լուսանկարը՝ helpme.am-ի



Աղբյուրը: «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցներ կստեղծվեն

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

13 դպրոցականներ տարկետման իրավունք ստացան

Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական …