Սկիզբ / Քաղաքականություն / Թրամփի միակողմանի քաղաքականությունը Եվրոպային վնասում է. Գերմանիայի ԱԳ նախարար

Թրամփի միակողմանի քաղաքականությունը Եվրոպային վնասում է. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, փոխանցում է DW-ն:

Կլիմայի Փարիզյան համաձայնագրից դուրս գալը, Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելը, ԱՄՆ մաքսային քաղաքականությունը՝ սրանք միակողմանի որոշումներ են, որոնք Եվրոպային վնասում են, ասել է Մասը Süddeutsche Zeitung-ի հետ հարցազրույցում: «Տարաձայնություններ կան, որոնց մասին այլեւս չենք կարող լռել»,- շեշտել է նա:

Մասի կարծիքով՝ Թրամփը ելնում է միայն ամերիկյան շահերից եւ քաղաքականություն է վարում, որի դեպքում մի երկիրը մյուսից ավելի վեր է դասվում: «Դրանցից ոչ մեկը աշխարհն ավելի լավ, անվտանգ եւ խաղաղ չի դարձնի»,- նախազգուշացրել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Նա առաջարկում է նոր գործընկերներ փնտրել՝ հիշատակելով, մասնավորապես Կանադային, Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի երկրներին:



Աղբյուրը: Թրամփի միակողմանի քաղաքականությունը Եվրոպային վնասում է. Գերմանիայի ԱԳ նախարար

Մասին News.am

Կարդացեք նաև

Դուք հիմա հետևողականորեն ավերում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադառնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ …