Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Տնտեսություն / Թրամփը հայտնել է, որ առեւտրային մաքսատուրքերի հետ կապված Կանադայի հետ բանակցություններին առաջընթաց է գրանցվել

Թրամփը հայտնել է, որ առեւտրային մաքսատուրքերի հետ կապված Կանադայի հետ բանակցություններին առաջընթաց է գրանցվել

 Առեւտրի ոլորտում իրավիճակի կարգավորման ու ներկրման տուրքերը չեղարկելու վերաբերյալ Կանադայի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հաջող են ընթանում։ G7 գագաթաժողովի նթացքում այս հարցով խորհրդակցությունների ժամանակ զգալի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ, ֆորումի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ձգտում ենք վերացնել առեւտրային տուրքերը, որպեսզի դրանք շահավետ լինեն երկու երկրների համար։ Ու այսօր մենք հասել ենք զգալի առաջընթացի։ Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի»,- ասել է Թրամփը։

«Ջասթինը համաձայնել է վերացնել բոլոր տուրքերը ու առեւտրային խոչընդոտները Կանադայի ու ԱՄՆ-ի միջեւ, ինչի համար ես շատ ուրախ եմ»,- կատակել է ԱՄՆ նախագահը։ «Իրականում մենք աշխատում ենք դրա վրա, իսկ մեր հարաբերությունները հոյակապ են»,- նշել է նա։

ԱՄՆ նախագահը նաեւ չի բացառել այն հնարավորությունը, որ Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է նորից կնքվել երկկողմանի հիմունքներով։

«Այն կարող է գործել Կանադայի, Մեքսիկայի հետ, երկկողմանի համաձայնագրեր, ինչը շատ ավելի հեշտ է,- հայտնել է Թրամփը,- Դրան հասնելը շատ ավելի հեշտ է։ Կարծում եմ, դա ավելի լավ կլիներ երկու երկրների համար, մենք մյուս հարցերից բացի դա էլ ենք քննարկում»։



Աղբյուրը: Թրամփը հայտնել է, որ առեւտրային մաքսատուրքերի հետ կապված Կանադայի հետ բանակցություններին առաջընթաց է գրանցվել

Մասին News.am

Կարդացեք նաև

Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով

Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի Է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել …