Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Թրամփը Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների համար Սինգապուր է մեկնել

Թրամփը Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների համար Սինգապուր է մեկնել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ Քվեբեկից Սինգապուր  է մեկնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման համար, որը նախատեսված է հունիսի 12-ին: Ամերիկյան հեռուստաընկերությունները հեռարձակել են նախագահի մեկնումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որքա՞ն ժամանակ ինձ անհրաժեշտ կլինի հասկանալու համար: Ես կհասկանամ հենց առաջին րոպեին … Կարծում եմ, շատ արագ կհասկանամ, արդյոք որեւէ լավ բան կլինի», – ասուլիսում ասել է ԱՄՆ նախագահը:

 «Եվ եթե այդպես չլինի, ես չեմ ծախսի իմ ժամանակը եւ չեմ ուզում այն ծախսել», — ընդգծել է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահի եւ ԿԺԴՀ առաջնորդի պատմական հանդիպումը տեղի կունենա Սինգապուրի Capella հյուրանոցում, որը տեղակայված է Սենտոս կղզում:

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ չի պատրաստվում գագաթաժողովի ընթացքում որեւէ փաստաթուղթ ստորագրել: Նա նաեւ այլեւս չի ցանկանում առավելագույն ճնշում արտահայտությունն օգտագործել ԿԺԴՀ-ի մասին խոսելիս:



Աղբյուրը: Թրամփը Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների համար Սինգապուր է մեկնել

Մասին News.am

Կարդացեք նաև

Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի հետ քննարկել է Կոնգրեսում ընտրությունների հետ կապակցված հնարավոր սպառնալիքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ Սպիտակ տանն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի ամբողջական կազմով խորհրդակցություն, …