Սկիզբ / Հասարակություն / Forbes-ի ռուսական տարբերակի նախկին գլխավոր խմբագիրը պատմել է, թե ինչու է ազատվել աշխատանքից

Forbes-ի ռուսական տարբերակի նախկին գլխավոր խմբագիրը պատմել է, թե ինչու է ազատվել աշխատանքից

Forbes-ի ռուսական տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Նիկոլայ Ուսկովը, որը հունիսի 9-ին ազատվել էր աշխատանքից,  հայտարարել է, որ ազատվել է «Էխո Մոսկվի»-ի «Օսոբոե մնենիե» ծրագրին մասնակցելու համար: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Ուսկովի խոսքով, ազատումից առաջ Forbes-ի ռուսական տարբերակի սեփականատեր Ալեքսանդր Ֆեդոտովն իրեն «մեծ փոխհատուցում» է առաջարկել՝ մոտ 100 հազար դոլարի չափով:

 «Հնարավոր է, դուք զարմանաք, բայց ես հրաժարվել եմ: Ոչ թե, որ գումարը քիչ եմ համարել, ես այն շատ մեծ եմ համարել: Ամեն ինչ շատ պարզ է: Ֆեդոտովը հույս ունի, որ ես լռելու եմ եւ կշտացած  մի կողմ կքաշվեմ այլ նախագծեր անելու համար: Բայց ես դա չեմ անի», -գրել է նա:

Forbes-ի ռուսական տարբերակի նախկին գլխավոր խմբագրի խոսքով, նա Ֆեդոտովի գործողություններում, որը փորձում է իր երեւակայությունների եւ ցանկությունների համար խմբագրությունը ենթարկվող գործիքի վերածել, «արյունարբու ռեժիմի» կողմից ճնշման հատկանիշներ չի տեսնում:



Աղբյուրը: Forbes-ի ռուսական տարբերակի նախկին գլխավոր խմբագիրը պատմել է, թե ինչու է ազատվել աշխատանքից

Մասին News.am

Կարդացեք նաև

Հաղորդում հանցագործության մասին. նախկին ՀՀԿ-ական սրիկան սպառնում է Fnews

Առիթ ունեցել ենք նշելու, որ նախկին ՀՀԿ-ական, Ամբերդ համայնքի երկարամյա համայնքապետ Մանվել Բաբայանը ամենատարբեր ու …