Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / G7-ի ղեկավարները բոլոր երկրների անունից ամփոփիչ հաղորդագրություն են հրապարակել

G7-ի ղեկավարները բոլոր երկրների անունից ամփոփիչ հաղորդագրություն են հրապարակել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ G7-ի անդամները կարողացել են համաձայնության գալ գագաթաժողովի վերջնական հաղորդագրություն շուրջ: Նշենք, որ գագաթաժողովն ավարտվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Լա Մալբե հանգստավայրում: Այս մասին նա հայտարարել է շաբաթ երկօրյա հանդիպման արդյունքների ամփոփիչ ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բոլոր երկրների անունից վերջնական հաղորդագրություն ենք հրապարակել», – ասել է նա՝ խոսելով G7 գագաթաժողովի արդյունքների մասին:

Ոչ պաշտոնական միավորման անդամներն են՝ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ճապոնիան:



Աղբյուրը: G7-ի ղեկավարները բոլոր երկրների անունից ամփոփիչ հաղորդագրություն են հրապարակել

Մասին News.am

Կարդացեք նաև

Տոտալիտարիզմը հաղթեց. պարտվեց Հայաստանը

Դեկտեմբերի 9-ին, ցավոք, անակնկալ չգրանցվեց: Ինչպես և կանխատեսվում էր, ձայների ճնշող մեծամասնությամբ ՔՊ-ին հաջողվեց իրենով …