Սկիզբ / Պատահարներ / Երեւանում 20-ամյա աղջիկը ընկերոջ հետ վիճելուց հետո փորձել է նետվել 9-րդ հարկից

Երեւանում 20-ամյա աղջիկը ընկերոջ հետ վիճելուց հետո փորձել է նետվել 9-րդ հարկից

Երեւանում, հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը փորձում է 9-րդ հարկից իրեն ցած նետել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, 20-ամյա Ա. Ա.-ի հետ կարողացել են բանակցություններ վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ աղջիկը վիճաբանել է ընկերոջ հետ ու գտնվելով հուզված վիճակում՝ փորձել վերջ տալ կյանքին։ Բարեբախտաբար, մայրը նկատել ու ահազանգել է ոստիկաններին ու փրկարարներին։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։



Աղբյուրը: Երեւանում 20-ամյա աղջիկը ընկերոջ հետ վիճելուց հետո փորձել է նետվել 9-րդ հարկից

Մասին News.am

Կարդացեք նաև

Ծուղակում հայտնված մարդիկ անհույս վիճակում փաթաթվել են իրար ու այդպես մոխրացել. Աթենքի ողբերգությունը ականատեսի աչքերով

Աթենքի մերձակայքում բռնկված աղետալի անտառային հրդեհներից հետո Հունաստանի մայրաքաղաքը դեռ շոկի մեջ է: NEWS.am-ը զրուցել …