Երկուշաբթի , Ապրիլի 22 2019
Սկիզբ / Տնտեսություն / Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Տարոն Աճեմօղլուի հետ. վերջինս առաջարկներ է արել

Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Տարոն Աճեմօղլուի հետ. վերջինս առաջարկներ է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի հետ: Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձեւաչափերը:

Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել եւ սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի եւ ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով:

Դարոն Աճեմօղլուն կարեւորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտոցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երեւույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ:

«Ներկա կառավարության գործունեության արդյունքում քաղաքացիները զգում են իրենց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շատ մարդիկ Հայաստանում այս պահին իսկապես ոգեւորված են, իսկապես ուզում են լինել քաղաքականության մաս»,- ասել է Տարոն Աճեմօղլուն:

Տնտեսագետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձեւաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման եւ բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում եւս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ:



Աղբյուրը: Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Տարոն Աճեմօղլուի հետ. վերջինս առաջարկներ է արել

Մասին News.am

Կարդացեք նաև

Փաշինյանը Քոչարյանի հետևից ընկնելով՝ ինքն իր համար ընտրեց մի հակառակորդ, ով իրենից հզոր է բոլոր առումներով.Նարե Գրիգորյան

Ինչ ունենք այսօր: Չկայացած զինվոր, չկայացած ուսանող, չկայացած քաղբանտարկյալ, չկայացած ընդդիմադիր, չկայացած պետական գործիչ Փաշինյանը՝ …