Սկիզբ / Տնտեսություն / Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 9.2 տոկոսով

Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 9.2 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2018 թվականի հունվար-մայիսին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացիկ տարվա մայիսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 217 615 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 5.4 տոկոսով:

2018 թվականի մայիս ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 202 290 մարդ՝ 2.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 5.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 6540 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 9341 տոննա ապրանք:

2018 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 15 325 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 8240 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 59 350 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 27 429 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.5 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:



Աղբյուրը: Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 9.2 տոկոսով

Մասին News.am

Կարդացեք նաև

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում …