Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները եւս երաշխավորել են Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու հարցում (Ֆոտո)

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները եւս երաշխավորել են Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու հարցում (Ֆոտո)

«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Երաշխավորագիրը ստորագրել են մասնավորապես 12 պատգամավորներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին, Վերաքննիչ դատարանում կայանալու է Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավորը եղել է Տաթեւիկ Գրիգորյանը:



Աղբյուրը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները եւս երաշխավորել են Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու հարցում (Ֆոտո)

Մասին News.am

Կարդացեք նաև

Լենա Նազարյանը պնդեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները լիովին բավարար են ԱԺ-ում քննարկելու նոր Ընտրական օրենսգիրքը.Լենա Նազարյան

«Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է դադարի։ Մենք միշտ պատրաստ ենք եղել բանակցել՝ և հեղափոխության …