Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Իրավունք / Հատուկ քննչական ծառայությունը նոր պետ ունի

Հատուկ քննչական ծառայությունը նոր պետ ունի

Կառավարությունը քիչ առաջ արտահերթ նիստ է գումարել: Նիստին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հատուկ քննչական ծառայության պետ նշանակվեց Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:

Կառավարությունը քիչ առաջ արտահերթ նիստ է գումարել: Նիստին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հատուկ քննչական ծառայության պետ նշանակվեց Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:

ՀՔԾ նորանշանակ պետը վարչապետին շնորհակալություն հայտնեց այս պատասխանատու աշխատանքը իրեն վստահելու համար. «Համոզված եմ, որ հատուկ քննչական ծառայությունն ի վիճակի է կատարելու իր առջեւ դրված խնդիրները եւ, պարոն վարչապետ, կկատարի»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հայտնել էր, որ նպատակահարմար չի գտնում շարունակել ծառայությունը եւ հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Արտահերթ նիստի օրակարգում նաեւ ներառված էր ճարտարապետ Ավետիք Էլոյանին քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակելու հարցը: Սակայն հարցը զեկուցող փոխցարչապետ Տիգրան Ավինյանը հայտենց, որ Էլոյանը այս պահին օդանավում է, ԱՄՆ-ից ժամանում է Հայաստան, այդ իսկ պատճառով, այժմ կառավարության նիստին ներկա չէ: «Ես առաջակում եմ հարցը հանել, որովհետեւ էսպես չի կարելի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուրը: Հատուկ քննչական ծառայությունը նոր պետ ունի

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: …