Սկիզբ / Քաղաքականություն / Գուտերեշ. ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման գործընթացը

Գուտերեշ. ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման գործընթացը

Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված կառույցները պատրաստ են աջակցել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գործընթացը, այդ թվում երաշխավորել Փհենյանի տնօրինության տակ գտնվող ռադիոակտիվ նյութերի խաղաղ օգտագործումը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի առաջիկա հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա գագաթաժողովը  «միջազգային խաղաղության եւ անվտանգության համար խոստումնալից իրադարձություն» է անվանել, սակայն զգուշացրել, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը հեշտ գործ չէ: «ՄԱԿ-ի համապատասխան կառույցները պատրաստ են ամեն կերպ աջակցել այդ գործընթացին, այդ թվում` ստուգումներ անցկացնելով, եթե առանցքային կողմերը խնդրեն դրա մասին: Նրանք հիմնական դերակատարներն են: ԱԷՄԳ-ն լիազորված է ապահովել բոլոր միջուկային նյութերի, ներառյալ ռազմական ծրագրերից մնացած նյութերի խաղաղ օգտագործումը:

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությունը նույնպես կարող է կարեւոր դեր խաղալ ԿԺԴՀ-ի կողմից հայտարարված միջուկային պայթյունների դադարեցման մոնիթորինգի գործում», – ասել է Գուտերեշը:



Աղբյուրը: Գուտերեշ. ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման գործընթացը

Մասին News.am

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանին աջակցել է Թոխմախի Մհերը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են «Իմ քայլը» դաշինքի …