Սկիզբ / Հասարակություն / Մայր Աթոռում եպիսկոպոսները քննարկել են նախօրեին տեղի ունեցած միջադեպը

Մայր Աթոռում եպիսկոպոսները քննարկել են նախօրեին տեղի ունեցած միջադեպը

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմերի առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով:

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց հունիսի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հընթացս Սուրբ Պատարագի տեղի ունեցած միջադեպին:

Հիշյալ հարցի վերաբերյալ արձանագրվեց. «Մեր ցավն ու վրդովմունքն ենք արտահայտում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մի խումբ անձանց կողմից իրականացրած անընդունելի գործողությունների համար, որոնք խստորեն դատապարտելի են` անկախ շարժառիթներից: Արդարացում չունի որևէ քայլ, որը խաթարում է հոգևոր միջավայրի աղոթական անդորրը և վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները»:

Ժողովը նաև որոշեց շարունակել բոլոր միջոցները գործադրել՝ հնարավորություն ընձեռելու նախաձեռնության անդամներին վերադառնալ կանոնական դաշտ:

Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների ու նրան սատարողների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել https://news.am/arm/news/455965.html



Աղբյուրը: Մայր Աթոռում եպիսկոպոսները քննարկել են նախօրեին տեղի ունեցած միջադեպը

Մասին News.am

Կարդացեք նաև

Բարեմաղթանքներ՝ 2016 թվականի

   2015 թվականը ժամեր հետո, կազմ պատրաստ, «ճամպրուկները» հավաքած, իր տեղը կզիջի «նորին մեծություն» 2016 …