Սկիզբ / Քաղաքականություն / Դուք ինչո՞վ եք առանձնացել մյուս բոլոր դատավորներից, որ ձեզ ընտրենք. Մարուքյանը դեմ կքվեարկի

Դուք ինչո՞վ եք առանձնացել մյուս բոլոր դատավորներից, որ ձեզ ընտրենք. Մարուքյանը դեմ կքվեարկի

Ես որեւէ առարկություն չունեմ Ելիզավետա Դանիելյանի մասնագիտական որակներ առումով, ոչ մի անձնական բան չունեմ, բայց ես կարծում եմ՝ ԱԺ պետք է ներկայացվեն դատավորի այնպիսի թեկնածուներ, որոնք աչքի են ընկել, առանձնացել են բոլորից: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, պատգամավորներն իրենց հարցերով փնտրտուքի մեջ են, ուզում են գտնել այն տարբերությունը, որ ՍԴ անդամի թեկնածուն պետք է ունենա մյուսների նկատմամբ. «Չգիտեմ ով գտավ, ով չգտավ, բայց մենք կուզեինք դուք առանձնացած լինեիք, եւ մենք ասեինք՝ մենք ճանաչում ենք այս դատավորին: Սա մեր գործը բարդացնում է. մենք ունենք երկու տարբերակ՝ կամ չընտրել ձեզ, որ բերեն այլ թեկնածու, կամ ընտրել դատավորի, որը միգուցե շատ չի բավարարել, բայց դե եկեք ընտրենք: Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ ունենանք մրցակցությամբ ԱԺ հասած թեկնածու եւ քննարկելով նրա աչքի ընկնող որակները, ընտրենք»,-ընդգծեց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ Ելիզավետա Դանիելյանի հետ հարցուպատասխանի արդյունքները համոզեցին իրեն, որ այս պայմաններում չեն կարող կողմ քվեարկել նրա թեկնածությանը:



Աղբյուրը: Դուք ինչո՞վ եք առանձնացել մյուս բոլոր դատավորներից, որ ձեզ ընտրենք. Մարուքյանը դեմ կքվեարկի

Մասին News.am

Կարդացեք նաև

Եթե «Ելք»-ը միասնական չլինի Երեւանի ընտրություններում, «Լուսավոր Հայաստանն» առանձին մասնակցելու է. Մարուքյան

Պետք է սպասել, որ կառավարությունը կրճատի Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը. Մինչ այդ կլինեն քննարկումներ եւ …