Հինգշաբթի , Օգոստոսի 16 2018
Սկիզբ / Պատահարներ / Միջադեպ Տավուշում. ծեծի է ենթարկվել Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը

Միջադեպ Տավուշում. ծեծի է ենթարկվել Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը

Տավուշի մարզում, հունիսի 11-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Տավուշ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մ.-ի և Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Հ.-ի միջև։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Վարդան Հ.-ն մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արմեն Մ-ի մարմնի տարբեր մասերին։

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով, Արմեն Մ.-ն «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրենն է։



Աղբյուրը: Միջադեպ Տավուշում. ծեծի է ենթարկվել Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը

Մասին News.am

Կարդացեք նաև

Առաջարկվում է հիվանդանոցներում ստեղծել վերահսկվող հատուկ բաժանմունք՝ կալանավորված անձանց և դատապարտյալների համար

Առաջարկվում է Երևան քաղաքի և մարզերի բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական հաստատություններում (Երևանում 500 և ավելի, մարզերում՝ …