Հինգշաբթի , Օգոստոսի 16 2018
Սկիզբ / Տնտեսություն / Թրամփի՝ առեւտրային հաշվեկշռի հաշվարկի մոտեցումը հնացել է. Մերկել

Թրամփի՝ առեւտրային հաշվեկշռի հաշվարկի մոտեցումը հնացել է. Մերկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առեւտրային հաշվեկշռի հաշվարկի մոտեցումը հնացել է: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միություն խմբակցության տնտեսական խորհրդի միջոցառման ժամանակ, հայտնում է Hamburger Abendblatt-ը:

Մերկելը նշել է, որ առեւտրային հաշվեկշռի սալդոն հաշվարկելիս հաշվի չի առնվում ծառայությունների վաճառքը: «Եթե այն ներառվի առեւտրային հաշվեկշռի մեջ, ապա կստացվի, որ ԱՄՆ-ն Եվրոպայի հետ առեւտրում մեծ պրոֆիցիտ ունի (եկամուտների գերազանցում ծախսերի նկատմամբ – խմբ.): Եվ ծառայությունների բաժինը կաճի»,- վստահ է Գերմանիայի կանցլերը: Նրա խոսքով՝ Գերմանիան ԱՄՆ-ում ավելի շատ է ներդրումներ անում, քան Միացյալ Նահանգները Գերմանիայում:

Ավելի վաղ Թամփն իր Twitter-ում նշել էր, որ ԱՄՆ-ն չափից ավելի շատ է փող ծախսում ՆԱՏՕ-ի երկրների համար: «Գերմանիան ՆԱՏՕ-ին աջակցելու համար վճարում է իր ՀՆԱ-ի 1 տոկոսը, մինչդեռ ԱՄՆ-ն՝ այդ կարիքների համար ՀՆԱ-ի 4 տոկոսից ավելին»,- հայտարարել էր նա: ԱՄՆ նախագահը նաեւ կրկին հիշեցրել էր ԱՄՆ 800 մլրդ դոլարի առեւտրային դեֆիցիտի մասին:



Աղբյուրը: Թրամփի՝ առեւտրային հաշվեկշռի հաշվարկի մոտեցումը հնացել է. Մերկել

Մասին News.am

Կարդացեք նաև

Սպիտակ տունը սղագրության մեջ վերականգնել է Թրամփի հաղթանակի մասին Պուտինին ուղղված հարցը

Կիրակի՝ հուլիսի 29-ին, ԱՄՆ նախագահի վարչակազմը թարմացրել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի …