Հինգշաբթի , Օգոստոսի 16 2018
Սկիզբ / Տնտեսություն / 2017-ին ՀՀ տնտեսական աճը շուրջ 2 անգամ ավելի է եղել ԵՏՄ երկրների աճից. Ֆինանսների նախարարը թվեր հրապարակեց

2017-ին ՀՀ տնտեսական աճը շուրջ 2 անգամ ավելի է եղել ԵՏՄ երկրների աճից. Ֆինանսների նախարարը թվեր հրապարակեց

2017 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,5 տոկոս, թեեւ նախատեսված էր 3,2 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով, նման ցուցանիշ արձանագրելու վրա ազդեցություն են ունեցել գործընկերներկրների, մասնավորապես, Ռուսաստանի,  տնտեսական աճի տեմպերի արագացումը, մետաղների գների աճը, Ռուսաստանից տրանսֆերտների աճը, վարկավորման ծավալների աճը, բնակչության եւ տնտեսվարողների դրական սպասումները:

Ջանջուղազյանի խոսքով, եթե տնտեսական միությունների ՀՆԱ-ին ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ ՀՀ տնտեսական աճը շուրջ երկու անգամ ավելին է, թե՛ համաշխարահային տնտեսության, թե՛ ԵՏՄ երկրներում արձանագրված աճերի համեմատությամբ: Նա հավելեց, որ Ռուսաստանից նշանակալի գործոն հանդիսացող տրանսֆերտների դինամիկան աճել է շուրջ 18 տոկոսով, թեեւ ընդհանուր առմամբ շուրջ 660 միլիոն դոլարով պակաս տրանսֆերտներ ենք ստացել:

Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ 2017-ին միջին գնաճը կազմել է 1 տոկոս, միջին մասական աշխատավարձը կազմել է 195 հազար դրամ. «Ընդ որում, պետական հատվածում այն կազմել է 164 հազար դրամից մի փոքր ավելի, իսկ մասնավոր հատվածում՝ 231 հազար դրամից ավելի: Գործազրկությունը նվազել է 0,2 տոկոսով եւ կազմել 17,8 տոկոս:

Ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ 3,5 տոկոսը, այն մոտենում է երկարաժամկետ կայուն մակարդակին: Արտահանումն աճել է 21,2 տոկոսվ, իսկ ներմուծումը՝ 28,8 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նկատմամբ աճել է 26,9 տոկոսով եւ կազմել 6,4 մլրդ դոլար»:

Ջանջուղազյանի խոսքով, 2017-ի բյուջեի եկամուտները նախատեսված էին 1 տրլն 210 մլրդ դրամ, սակայն ճշգրտվել են՝ դառնալով 1 տրլն 320,9 մլրդ դրամ: Փաստացի եկամուտները կազմել են 1 տրլն 238 մլրդ դրամ կամ կատարվել է

Ծախսերը կազմել են 1 տրլն 360 մլրդ դրամ, որը ճշտվելուց հետո դարձել է 1 տրլն 561 մրլդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 1 տրլն 505 մլրդ դրամ:



Աղբյուրը: 2017-ին ՀՀ տնտեսական աճը շուրջ 2 անգամ ավելի է եղել ԵՏՄ երկրների աճից. Ֆինանսների նախարարը թվեր հրապարակեց

Մասին News.am

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանին պատկանող ճոպանուղում փորձաքննություն չի իրականացվում

2006 թվականից մինչ օրս արտակարգ իրավիճակների նախարարությունը ունեցել է չորս նախարար։ Սակայն նրանցից ոչ ոքի …