Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Փաշինյանը ճիշտ էր, բայց Թանդիլյանի հրաժարականը քաղաքական արժանապատվության քայլ էր. հայտարարություն

Փաշինյանը ճիշտ էր, բայց Թանդիլյանի հրաժարականը քաղաքական արժանապատվության քայլ էր. հայտարարություն

Կառավարության հայտնի նիստը, որտեղ քննարկվում էր Պարտադիր կուտակային համակագին վերաբերող հարցը, Հայաստանի քաղաքական մշակույթում նոր էջ է բացել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում ասվում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը հետեւյալն էր՝  գնալ ոչ պոպուլյար, բայց պետության շահի տեսակետից ճիշտ ճանապարհով, կամ գնալ լայն զանգվածներին հաճելի, բայց՝ պետական շահը վտանգող սցենարով։ Փաշինյանն ընտրեց առաջին տարբերակը, եւ իր այսօրվա բարձր հանրային աջակցությունն օգտագործեց դժվար, ցավոտ, բայց ճիշտ քայլի համար։

Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը ավելի վաղ արտահայտվել էր լուծման այլ տարբերակի օգտին։ Այն է՝ մեկ տարով հետաձգել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթը։

Մենք կարծում ենք, որ ցավոտ եւ դժվար որոշումների հետաձգումների մոտեցումը ճիշտ չէ։ Դա կստեղծի նախադեպ՝ մյուս դժվար հարցերի պարագայում եւս լուծումները անորոշ ապագային թողնելու համար։

Հանրային աջակցություն ունեցող կառավարությունները նման ճանապարհով չպետք է գնան։

Կառավարության որոշումից հետո Մանե Թանդիլյանի հրաժարականը  մենք համարում ենք քաղաքական արժանապատվության եւ քաղաքացիական ճիշտ քայլ։ Սկզբունքային տարաձայնությունների դեպքում հրաժարականները ուղղված են քաղաքական համակարգի առողջացմանը, պետության ժողովրդավարության մակարադակի բարձրացմանը։ Սա քայլ էր, որն  ուղղված էր մեր երկրում տեսակետի եւ կարծիքի ինստիտուտի վերականգնմանը։

Երբեք որեւէ հրաժարականից չպետք է վախենալ։ Հնչող տեսակետները, թե սա կբերի կառավարական ճգնաժամի՝ բացարձակ հիմնազուրկ են։ Պետության եւ հասարակության  համար շատ վելի վտանգավոր է տասնամյակներով ձեւավորված ավանդույթը, երբ կառավարության անդամները բազմաթիվ տապալումներից ու անօրինականություններից հետո կառչած էին մնում իրենց պաշտոններից»:



Աղբյուրը: Փաշինյանը ճիշտ էր, բայց Թանդիլյանի հրաժարականը քաղաքական արժանապատվության քայլ էր. հայտարարություն

Մասին News.am

Կարդացեք նաև

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին

Դավիթ Սանասարյանի շուրջ վերջին երկու օրերին ծավալված բուռն պրոցեսները« ջրի երես են դուրս բերել» հեղափոխական …