Հինգշաբթի , Օգոստոսի 16 2018
Սկիզբ / Հասարակություն / Տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանվել

Տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանվել

Մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառելու է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից՝ անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե ոչ:

Հարկային մարմինը այսուհետ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով՝ մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառելու է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե ոչ: Այս մասին տեղեկացնում է պետալան եկամուտների կոմիտեն։

Վարչարարության նոր կարգից շեղումների դեպքում տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձինք այդ մասին կարող են տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը:

Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ անհրաժեշտ է վարչական տուգանքների վճարումները կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով:



Աղբյուրը: Տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանվել

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Շուռնուխի միջադեպից տուժած գյուղի բնակիչը նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում հարձակման մեջ

Հայկը ակտիվ մասնակցել է Թավշյա հեղափոխության ընթացքում իրականացված միջոցառումներին։ Այդ ընթացքում նա իր ընկերոջ հետ …