Շաբաթ , Նոյեմբերի 17 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. Արմեն Սարգսյան (ֆոտո)

Ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. Արմեն Սարգսյան (ֆոտո)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Նախագահի աշխակազմից NEWS.am-ից հայտնում են, որ նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանը եւ մեր ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված եւ՛ խորհրդարան, եւ՛ նախագահ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաեւ հպարտ են, որովհետեւ պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձեւով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն ե՛ւ կյանքի փորձառնություն, ե՛ւ հպարտություն, ե՛ւ համարձակություն, եւ, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը եւ մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե եւ ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետեւաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարեւոր է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահներն այցելել են Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:



Աղբյուրը: Ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. Արմեն Սարգսյան (ֆոտո)

Մասին News.am

Կարդացեք նաև

Ի՞նչ պաշտոնի կնշանակվի Սերժ Սարգսյանը Politik

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կադրային քաղաքականությունը շարունակում է զարմացնել։ Թվում էր, թե նախկին իշխանությունների …