Հինգշաբթի , Հոկտեմբերի 18 2018
Սկիզբ / Տնտեսություն / ԱՀԿ-ի կանոններում հիմքեր չկան ԱՄՆ-ի կողմից մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման համար

ԱՀԿ-ի կանոններում հիմքեր չկան ԱՄՆ-ի կողմից մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման համար

Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններում հիմքեր չկան ԱՄՆ-ից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերի սահմանման համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ փոխնախագահ Կարլ Բրաուները, փոխանցում է Reuters-ը:Ընդ որում, նա կոչ է արել ԵՄ-ին զգուշորեն՝ գործել ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելիս: «ԱՀԿ-ի օրենքում ես հիմքեր չեմ տեսնում Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի գանձման համար», – ասել է Բրաուները: Նրա խոսքով՝ առեւտրային պատերազմը ինքնաբերաբար տեղի չի ունենում, այն առաջանում է միայն գործողություններին արձագանքելու դեպքում եւ, հնարավոր է, շղթայական ռեակցիա է առաջացնի: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն պետք է «չափազանց զգույշ լինի եւ կետային կերպով արձագանքի՝ տեղական ձեռնարկություններին հասցվող զուգընթաց վնասները մինիմալացնելու համար»:



Աղբյուրը: ԱՀԿ-ի կանոններում հիմքեր չկան ԱՄՆ-ի կողմից մետաղների ներմուծման մաքսատուրքերի սահմանման համար

Մասին News.am

Կարդացեք նաև

Բարի գործի առաքելություն թոշակառու մեր հայրենակցից

Շուտով ընթերցողի սեղանին կդրվի իմ նոր գիրքը, որի լույս աշխարհ գալուն նպաստեցին մարդիկ՝ իրենց ազնիվ …