Երեքշաբթի , Ապրիլի 23 2019

Հունիսի 15, 2018 - Օրվա արխիվ

Պենտագոնի ղեկավարը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի հետ «խաղաղության հնարավոր նոր ուղին»

Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի հետ «խաղաղության հնարավոր նոր ուղին», սակայն զգուշացրել է, որ ԱՄՆ-ն պետք է զգոն լինի միջուկային զենք ունեցող երկրների հանդեպ, հաղորդում է AFP-ն: «Անցայլը միշտ չէ, որ որոշում է ապագան», – Մաթիսը մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն այդ մասին ասել …

Կարդալ »

Քուչակ-Հարթավան ճանապարհին մեքենան հայտնվել է հարակից ձորակում

Հունիսի 15-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Հարթավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Քուչակ-Հարթավան հատվածի 5-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն., 1965 …

Կարդալ »

Կառավարությունը կկարճի՞ հարուցված վարույթները եւ կչեղարկի տուգանքները. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է շարժական տեսախցիկների (արագաչափերի) վերացման մասով կառավարության բացասական դիրքորոշմանը և կառավարության կողմից ներկայացված բացասական կարծիքի հակափաստարկներին»։ «Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ պետք է ներկայացվի նոր նախագիծ, որով լուծվելու են տեսախցիկների և արագաչափերի հետ կապված …

Կարդալ »

Պորտուգալիայի խորհրդարանը հավանություն է տվել կանաբիսի օգտագործումը օրինականացնելուն

Պորտուգալիայի խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը աջակցել է  բժշկական նպատակով կանաբիսի օգտագործումը օրինականացնելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով El Mundo-ն: Թերթի համաձայն, այս նախաձեռնության դեմ քվեարկած միակ կուսակցությունը Սոցիալ-դեմոկրատական կենտրոն պահպանողական քաղաքական ուժն էր: Համաձայն օրինագծի, մարիխուանայի օգտագործումը թույլատրվում է այն դեպքում, երբ հիվանդի վրա չեն ազդում դեղամիջոցները: Բացի այդ, այն ձեռք բերելու …

Կարդալ »

Ես իմ առաքելությունը կատարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից կկորցնե՞մ դրա արդյունքում, թե կգտնեմ:)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռաշա տուդեյին» իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ: Ես իմ առաքելությունը կատարելու եմ մինչեւ վերջ, անկախ …

Կարդալ »

Չինաստանը «համարժեք» մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների համար

Չինաստանի Առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ անմիջապես «համարժեք» մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների ներմուծման համար: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան գյուղմթերքի եւ այլ ապրանքների ձեռքբերման համար առեւտրի համաձայնագրերը չեղյալ կհայտարարվեն, որոնք պետք է Վաշինգթոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային տարաձայնությունները մեղմեին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 50 մլրդ չափով չինական ապրանքների համար …

Կարդալ »

Բացվել է ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սևծովյան հանգստավայրեր են մեկնել 107 ուղևորներ: Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել: Մեկնող գնացքի կազմը և վագոնների վիճակը զննել են …

Կարդալ »

Եթե Նիկոլին ցույց տալուց հետո բարաթը չի կորել, հրապարակեք. Քաղտեխնոլոգը դիմում է նախագահին

Հայաստանի յուրաքանչյուր հպարտ քաղաքացի պետք է անձամբ համոզվի, որ չորրորդ հանրապետության առաջին նախագահը լեգիտիմ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը`անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին տեղեկանքի հարցին: Այն այդպես էլ չհրապարակվեց, չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տեսել է այդ տեղեկանքը: «Ես գտնում եմ, որ …

Կարդալ »

Apple-ը Օփրա Ուինֆրիի հետ պայմանագիր է կնքել

Apple-ը Օփրա Ուինֆրիի հետ իր սթիմինգային ծառայության համար յուրօրինակ ծրագրեր ստեղծելու համար պայմանագիր է կնքել, հաղորդում է AP-ն: Apple-ը նշել է, որ հաղորդումները ամբողջ աշխարհում եթեր կհեռարձակվեն որպես օրիգինալ նյութերի շարքի մաս: Ընկերությունը դեռեւս չի սկսել իր ծառայությունը, որի հիմնական մրցակիցները կլինեն Amazon-ը եւ Netflix-ը: Ուինֆրին ստեղծել եւ գլխավորել է …

Կարդալ »

Արարատ Միրզոյանը Հռոմում հայազգի գործարարների հետ քննարկել է ներդրումային նախագծեր

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 11-13-ը աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ, որտեղ հանդիպել էւ մի խումբ եվրոպաբնակ հայազգի գործարարների հետ։ Այդ մասին նա գրել է Facebook սոցիալալան ցանցի իր էջում։ «Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։ …

Կարդալ »