Հինգշաբթի , Օգոստոսի 16 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / Քրեական հեղաշրջման փորձ Էջմիածնում. Դոն Պիպոյի բանդայի «հեղափոխությունը» 1in

Քրեական հեղաշրջման փորձ Էջմիածնում. Դոն Պիպոյի բանդայի «հեղափոխությունը» 1in

« 1in.am »-ը գրում է. Երեկ Էջմիածնում հանրահավաք է տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի` գեներալ Մանվել Գրիգորյանի որդու հրաժարականի պահանջով: Հանրահավաքը տխուր զգացողություններ է առաջացնում, որովհետև ակնհայտորեն սա քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի կազմակերպած քրեական խրախճանքն է, որին մանիպուլյացիայի միջոցով մասնակից է դարձել քաղաքային կառավարումից դժգոհ էջմիածինցիների մի հատվածը:
Սակայն Էջմիածնի հանրահավաքի համատեքստում առաջ են գալիս ավելի խորքային, սկզբունքային հարցադրումներ, որոնք առնչվում են անգամ Ազգային Անվտանգությանը:
Ո՞վ է թույլ տվել, որ Իտալիայի կամ Ռուսաստանի կասկածելի քաղաքացիություն ունեցող Դոն Պիպոն` ռուսական դիմագիծ ունեցող զինված բանդայի ուղեկցությամբ, շրջի հայոց հոգևոր մայրաքաղաքում և հրահրի, ըստ էության, անկարգություններ` պահանջելով Մանվել Գրիգորյանի և նրա որդու հեռացումը:
Որտե՞ղ եք տեսել քաղաքական հանրահավաք, որն ուղղորդվի հենց հրապարակում հավաքված քրեական խաժամուժի կողմից:
Ընդ որում` ամենասարսափելին այն է, որ Դոն Պիպոյի բանդան գործում է թավշյա հեղափոխության անունից` նրա կարգախոսներով, սիմվոլներով խորհրդանիշներով, Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով:
Եթե թավշյա հեղափոխությունը պետք է նույնանա դոնպիպոների, ճոյտերի հետ, ապա արդեն պարտված է, որովհետև ռեկետի, արյունոտ պատմությունների մեջ բռնված Արթուր Ասատրյանը չի կարող դրական փոփոխությունների սիմվոլ, խորհրդանիշ լինել:
Եթե պետությունը խնդիր ունի գեներալի կամ նրա քաղաքապետ որդու հետ, ապա նրանց խնդիրները պետք է լուծվեն օրինականության դաշտում` պաշտոնանկության, անգամ` իրավական պատասխանատվության ճանապարհով: Որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ պետության կամ հեղափոխության անունից պատերազմի հրամանատարի կամ որևէ քաղաքապետի հետ, այսպես կոչված, ինքնդատաստան տեսնի քրեական խաժամուժը` իր «պանյատիաներով» ու ռուսական կրիմինալ կապերով:
Ո՞ւր են ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը, ինչո՞ւ չեն կանխում Էջմիածնում տեղի ունեցող քրեական հեղաշրջումը:
Եթե այսօր պետությունն աչք փակի Դոն Պիպոյի զինված բանդայի, քրեական վարքագծի, Էջմիածնում տեղի ունեցող կրիմինալ հեղաշրջման վրա, նշանակում է վաղն առերեսվելու է, օրինակ, «օրենքով գող» Զապի հնարավոր քրեական ապստամբության փաստի հետ Գյումրիի իսկապես ձախողված քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ:
Սակայն այդ խնդիրը պետք է լուծի ժողովրդի վստահությունն ունեցող կառավարությունը միանգամայն լեգալ, քաղաքական գործիքակազմով:
Իսկ հիմա պատկան մարմինների առաջնահերթ գործառույթը պետք է լինի Էջմիածնում ծավալվող քրեական հեղաշրջումը կանխելը և Դոն Պիպոյին ու նրա բանդային երկրից արտաքսելը:
Անկարելի է թույլ տալ, որ որևէ քաղաքում, գյուղում, մարզում հանցագործ աշխարհը քողարկվի թավշյա հեղափոխության ստվերում` քրեական օրակարգ հրապարակ բերելու նպատակով:
Հայաստանը հետևողականորեն պետք է զերծ մնա ուկրաինական սինդրոմից:

Աղբյուրը: Քրեական հեղաշրջման փորձ Էջմիածնում. Դոն Պիպոյի բանդայի «հեղափոխությունը» 1in

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Խախտումներ ՊՆ մատակարարումներում

Վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա …