Հինգշաբթի , Օգոստոսի 16 2018
Սկիզբ / Ինովացիա / Facebook-ի փոխնախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

Facebook-ի փոխնախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

Ամերիկյան Facebook ընկերության հաղորդակցությունների հարցերով փոխնախագահ Էլիոթ Շրեյջը հինգշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա վերահսկել է այն միջոցառումները, որոնք ընկերությունը վերջին ամիսներին կազմակերպություններին անձնական տվյալների փոխանցման  վերաբերյալ սկանդալների ֆոնին ձեռնարկել էր:

 «Facebook-ում ավելի քան 10 տարվա աշխատանքից հետո ես որոշեցի, որ իմ կյանքում պետք է նոր փուլ սկսվի: Տեխնոլոգիական ընկերությունում քաղաքականությունն եւ հաղորդակցությունները ղեկավարելն ինձ իսկական հաճույք էր պատճառում: Այս գործը սակայն շատ ինտենսիվ է եւ այլ նպատակների համար ժամանակ չի թողնում», – Facebook-ի իր էջում գրել է նա:



Աղբյուրը: Facebook-ի փոխնախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

Մասին News.am

Կարդացեք նաև

Առողջապահության նախարարության բյուջեից՝ 400 մլն դրամ Ալեքսանդր Սարգսյանի առողջարանին

Առողջապահության նախարարությունը վերջին 3 տարիներին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդ Սարգսյանին պատկանող ընկերությանը …