Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Պատահարներ / Կանադայում օդանավը արտահերթ վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

Կանադայում օդանավը արտահերթ վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

WestJet ավիաընկերության ուղեւորատար Boeing 737 օդանավը հրդեհի պատճառով Կալգարիի օդանավակայանում արտահերթ վայրէջք է կատարել, հայտնում է CTV-ն:

Օդանավը Կալգարի-Վանկուվեր չվերթ էր կատարում: Օդ բարձրանալուց հետո անձնակազմը շուտով բեռների հատվածից հրդեհի ազդանշան է ստացել: Որոշում է ընդունվել վերադառնալ Կալգարի: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, օդանավը հաջող վայրէջք է կատարել, իսկ ուղեւորներին այլ օդանավ են տեղափոխել: Չի հստակեցվում, թե կոնկրետ քանի ուղեւոր է եղել: Հրդեհի պատճառները պարզված չեն:



Աղբյուրը: Կանադայում օդանավը արտահերթ վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

Մասին News.am

Կարդացեք նաև

Հրազդանում և Կարմրաշենում հոկտեմբերի 21-ին նոր համայնքապետ կընտրեն

Կառավարության պահուստային ֆոնդից ընտրությունների կազամակերպման համար ոստիկանությանը կհատկացվի 4,5 միլիոն դրամ։ Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի …