Սկիզբ / Մարզեր / Բարձրագույն դատական խորհրուրդն ընտրել է Տավուշի և Սյունիք մարզերի դատարանների նախագահին

Բարձրագույն դատական խորհրուրդն ընտրել է Տավուշի և Սյունիք մարզերի դատարանների նախագահին

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Արման Կուրեխյանը:

Հունիսի 14-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր հանդիպում-խորհրդակցություն Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև անցկացվեց տվյալ դատարանների նախագահների ընտրություն: Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտի մամլո ծառայություն։

Խորհրդակցության սկզբում Խորհրդի նախագահն  ընդգծեց, որ նման հանդիպումների նպատակն է՝ անձամբ շփվել դատավորների հետ և ծանոթացնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև տեղեկանալ նրանց հուզող խնդիրներին:

«Բարձրագույն դատական խորհուրդն առաջին իսկ օրվանից շատ հստակ սկզբունքներ է որդեգրել, որոնցով առաջ է շարժվում, դուք դա կարող եք տեսնել նաև մեր որոշումներում՝ մասնավորապես Խորհրդի՝ ապրիլի 12-ի որոշման մեջ, չափորոշիչներում, որոնցով դիտարկվում են դատավորի և դատարանի անկախությունը, դատավորներին ուղարկված և դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված այն ուղեցույցի մեջ, որում նշված է, թե ինչ գործոններ ենք հաշվի առնելու և՛ դատավորների ընտրության, և՛ առաջխաղացման, և՛ գնահատման ժամանակ»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը:

Հանդիպում-խորհրդակցությունն անցավ կառուցողական մթնոլորտում, ներկայացված հարցերի վերաբերյալ դատավորների կողմից հնչեցին առաջարկություններ, կարծիքներ, դրանցից կարևորներն ու առանցքայիններն արձանագրվեցին՝ Խորհրդի գործունեության և ծրագրերի շրջանակներում դիտարկելու նպատակով:

Նիստի ավարտին Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Տավուշի, ապա Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնի համալրման նպատակով:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Արման Կուրեխյանը: Խորհրդի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Զաքինյան Զոյա -1

Իսկանդարյան Սիմա -0

Կուրեխյան Արման -7

Մարդանյան Սամվել -2

Մելքոնյան Ռաֆիկ -0

Օհանյան Արման -0

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով արձանագրվեց ձայների հետևյալ բաշխվածությունը.

 

Ասատրյան Ժաննա -1

Բեգլարյան Իգնատ -0

Գրիգորյան Սամվել -5

Թումանյան Անահիտ -1

Հովակիմյան Մուրադ -0

Սարգսյան Դավիթ -1

Սարդարյան Արսեն -1

Օհանյան Նապոլեոն -1

Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած և դատավորի երկար փորձառություն ունեցող երկու թեկնածուները:

Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետևյալ արդյունքը.

Գրիգորյան Սամվել -7

Թումանյան Անահիտ -1

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Սամվել Գրիգորյանը: 



Աղբյուրը: Բարձրագույն դատական խորհրուրդն ընտրել է Տավուշի և Սյունիք մարզերի դատարանների նախագահին

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Խելոք շան պես. ո՞ւմ հրամանն է կատարում Ջիվան Աբրահամյանն

Հունվարի 17-ին դատարանի շենքի դիմաց Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ակտիվիստները՝ Ջիվան Աբրահամյանի գլխավրությամբ, կարելի է …