Երկուշաբթի , Ապրիլի 22 2019
Սկիզբ / Պատահարներ / Նորայր Դավիդյանի ղեկավարած կենտրոնում չարաշահումներ են հայտնաբերվել, քրեական գործ է հարուցվել

Նորայր Դավիդյանի ղեկավարած կենտրոնում չարաշահումներ են հայտնաբերվել, քրեական գործ է հարուցվել

«Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնում բուժօգնություն ստացած 128 երեխայից 35-ը նախատեսված 525 օրվա փոխարեն, փաստացի շուրջօրյա բուժօգնություն են ստացել 128 օր։ Արդյունքում՝ Առողջապահության նախարարություն են ներկայացվել մատուցված բուժման ծառայության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնց հիման վրա ընկերության հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 12.100.000 դրամ ավելի գումար։

Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ ընկերության տնօրինությունն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012-ից մինչեւ 2018թ.-ի ապրիլը, ամսական 32.000 դրամ աշխատավարձով ընկերությունում բանվոր է ձևակերպել մի քաղաքացու։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, եւ աշխատավարձերի ձեւաթերթիկներում կեղծիքներ կատարելու միջոցով յուրացվել է ընդհանուր շուրջ 3.900.000 դրամ։

Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ: Քննությունը շարունակվում է:

Նշենք, որ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»-ի տնօրենը առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանն է:



Աղբյուրը: Նորայր Դավիդյանի ղեկավարած կենտրոնում չարաշահումներ են հայտնաբերվել, քրեական գործ է հարուցվել

Մասին News.am

Կարդացեք նաև

Նոր Նորքի և Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողներին. գողացված ապրանքների մի մասը հայտնաբերվել է Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-օի …