Չորեքշաբթի , Ապրիլի 24 2019
Սկիզբ / Պատահարներ / Համացանցում քննարկում են Լիտվայում վագոնավարի արարքը, որը հասկի շանը գնացքից վռնդել էր

Համացանցում քննարկում են Լիտվայում վագոնավարի արարքը, որը հասկի շանը գնացքից վռնդել էր

Վիլնուսի արվարձանում վագոնավարը գնացքից դուրս էր շպրտել կորած շանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Բալենիների այգի» անօթեւան կենդանիների փրկության կազմակերպության Facebook-յան էջը։

«Լյանտվարիսում կոպիտ վագոնավարը բռնությամբ գնացքից դուրս է շպրտել ու ճակատագրի քմահաճույքին թողել շանը՝ զրկելով նրան տիրոջը գտնելու հնարավորությունից»,- գրել են կազմակերպության աշխատակիցները։

«Բալենիների այգուն» այդ միջադեպի մասին հայտնել էր ականատեսը։

Վագոնավարի արարքը վրդովեցրել էր համացանցի օգտատերերին։

Օգտատերերը նաեւ համարում են, որ այս տրամաբանությամբ ապագայում կարող են գնացքից դուրս հանել երեխաներին, եթե նրանց մոտ այդ պահին տոմս չլինի։

Շանը հասցրել են Վիլնուս, որտեղ նրան զննել են անասնաբույժները։ Կենդանին միկրոչիպ ուներ տերերի մասին տեղեկություններով, որոնք «Բալենիների այգի» են ժամանել դեռ մինչեւ նրանց հետ կապվելը ու պատմել, որ շունը անհետացել էր հինգշաբթի երեկոյան։



Աղբյուրը: Համացանցում քննարկում են Լիտվայում վագոնավարի արարքը, որը հասկի շանը գնացքից վռնդել էր

Մասին News.am

Կարդացեք նաև

Մանրամասներ՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

Իսկ տուժածներից երկուսին, որոնք ունեցել են առավել ծանր վնասվածքներ, առաջին բուժօգնություն տրամադրվել է վճարովի հիմունքներով: …