Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Տնտեսություն / ԱՄՆ-ն սահմանափակումներ կկիրառի այն երկրներում ներդրումների նկատմամբ, որոնք գողանում են ամերիկյան տեխնոլոգիաները

ԱՄՆ-ն սահմանափակումներ կկիրառի այն երկրներում ներդրումների նկատմամբ, որոնք գողանում են ամերիկյան տեխնոլոգիաները

ԱՄՆ-ն սահմանափակումներ կկիրառի այն երկրներում ներդրումների նկատմամբ, որոնք փորձում են գողանալ ամերիկյան տեխնոլոգիաները: Այդ մասին թվիթերում գրել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից նա  կեղծ է անվանել Չինաստանի դեմ ուղղված միջոցառումների մասին Bloomberg-ի եւ The Wall Street Journal-ի հրապարակումները: «Հայտարարությունը վերաբերելու է ոչ թե Չինաստանին, այլ բոլոր երկրներին, որոնք փորձում են գողանալ մեր տեխնոլոգիաները», – ասել է  նախարարը:

Նրա խոսքով, Սպիտակ տան աղբյուրը, որը ԶԼՄ-ի հետ քննարկել է նոր սահմանափակումները, «կամ գոյություն չունի կամ էլ ծանոթ չէ թեմային»:

ԱՄՆ վարչակազմի մեկ այլ նախաձեռնությունը ենթադրում է արտահանման լրացուցիչ սահմանափակումների ներդրում՝ Չինաստան տեխնոլոգիաների արտահոսքը կանխելու համար, գրել  է WSJ-ն:

Վաշինգթոնի նոր քայլերի մասին, որի անհրաժեշտությունը պատճառաբանվում է ազգային անվտանգության պատկերացումներով, կարող է մինչեւ շաբաթվա վերջ հայտարարվել:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Գործազկության ավերիչ ալիք. խնդիր է դրված Հայաստանը ՔՊ-ացնելու՝ ներքևից վերև

Հայաստանում մոլեգնող կրճատումների ալիքը հասավ գիտության ոլորտ: Հեղափոխականների կառավարության որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակից արդեն …