Հինգշաբթի , Հոկտեմբերի 18 2018

Հունիսի 26, 2018 - Օրվա արխիվ

WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի

WhatsApp-ի մասնագետները մեսենջերի նոր բետա տարբերակ են ստեղծել՝ 2.18.195 համարով, որը թույլ է տալիս օգտատերերին թաքցնել մեդիաֆայլերը, որպեսզի դրանք չարտացոլվեն ընդհանուր պատկերասրահում, հաղորդում է «ՌԳ»-ն: MS Power User-ը հաղորդում է, որ համապատասխան գործառույթը կհայտնվի հավելվածի կարգավորումներում: Մտնելով չաթի հատկություններ բաժին՝ օգատատերը կկարողանա ընտրել՝ տվյալ զրույցից մեդիակոնտենտը պատկերասրահում պահպանել, թե ոչ: …

Կարդալ »

Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել Հելսինկիում

Որպես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման վայր դիտարկվում է Հելսինկին: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Թրամփը, հավանաբար, ռուսաստանցի պաշտոնակցի հետ կհանդիպի «ոչ հեռու ապագայում»: Հիշեցնենք, որ ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական …

Կարդալ »

Նորվեգիան 2040 թվականին անցում կկատարի էլեկտրական ինքնաթիռներին

Նորվեգիայի իշխանությունները ընդունել են 2040 թվականին էլեկտրական ուղեւորափոխադրումներին անցնելու ծրագիրը: Այս մասին իր բլոգում հայտնել է Pipistrel ավիաշինարարական ընկերությունը, որը նորվեգական օդանավակայանների Avinor օպերատորի պատվերով lpha Electro էլեկտրական ինքնաթիռ է ստեղծում, հաղորդում է HighTech-ը: Նախատեսվում է, որ էլեկտրական շարժիչների կանցնեն տեղական փոխադրողները: Ծրագրի շրջանակում Avinor-ը սկսել է Alpha Electro ինքնաթիռի …

Կարդալ »

Օֆշորային գործակալները Հայաստանին պարտք են 166 միլիոն դրամ. ի՞նչ կապեր ունեն նրանք այստեղ

«Հետք»-ի ձեռք բերած տվյալներով՝ գործարարներին պատկանող գույքը, որը դարձել է բիզնես կենտրոնի մաս, բանկից վաճառվել է գնահատված արժեքից մոտ 800 հազար դոլար էժան գնով: Մեր ուսումնասիրություններից ենթադրվում է, որ օֆշորային հիմնադիրներով այդ ընկերությունը առնչություն ունի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ: Օֆշորային գործակալները Հայաստանին պարտք են 166 միլիոն դրամ. ի՞նչ …

Կարդալ »

Վարչապետն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին

ՀԲ տարածաշրջանային տնօրենը ողջունել է ՀՀ նոր կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերն ու ավելացրել, որ ՀԲ-ն պատրաստ է ներգրավվել Հայաստանի հետագա զարգացման ռազմավարական տեսլականը մշակելու և ձևավորելու աշխատանքներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:  Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել …

Կարդալ »

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն ու այդ համատեքստում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ըստ վարչապետի պաշտոնկան կայքի՝ կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստան-ԵԽ արդյունավետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր …

Կարդալ »

Իրանում երեք ահաբեկիչ է ոչնչացվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ստորաբաժանման ուժերը երկրի հարավ-արեւելյան՝ Պակիստանի հետ սահմանին բախման ընթացքում երեք ահաբեկչի են ոչնչացրել: Ըստ PressTV-ի՝ բախումը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի Միրյավե քաղաքի մոտակայքում: ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ ահաբեկիչները փորձել են երկիր ներթափանցել՝ սաբոտաժ եւ ահաբեկչություն իրականացնելու: Բախման հետեւանքով նաեւ «Քուդս»-ի մեկ եւ «Բասիջի» …

Կարդալ »

Ռուսաստանը պետք է ԵԽԽՎ վերադառնա. Սամվել Ֆարմանյան

Ռուսաստանը պետք է հետ վերադառնա ԵԽԽՎ: Այս մասին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: «Կատարելապես անընդունելի է, երբ Ռուսաստանի գործոնն օգտագործվում է ԵԽԽՎ-ում որպես Եվրոպայում բաժանարար նոր գծերի ստեղծման պատրվակ, երբ խոսքի իրավունքից զրկվում է մեկ երկիր եւ հովանավորվում …

Կարդալ »

Վթարի պատճառով ջուր չի լինելու Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի  27-ին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին. Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Մալիշկա գյուղի, Ժամը 07.00-22.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Աշտարակ քաղաքի` ներառյալ Մուղնի թաղամասի, Օհանավան եւ Կարբի գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության …

Կարդալ »

Թիվ 114 մանկապարտեզի մոտ աղբամանի շուրջ թափված սնդիկ է հայտնաբերվել

«911» ծառայությունն այսօր՝ հունիսի 26-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում՝ մանկապարտեզի մոտակայքում գտնվող «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանների շուրջը մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: …

Կարդալ »