Սկիզբ / Պատահարներ / Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 59 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 59 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 20, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության եւ յուրացման կամ վատնման 9-ական, կողոպուտի, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, ավազակային հարձակման, թմրամիջոցի հայտնաբերման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է …