Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Կնպաստեմ տարբեր ոլորտներում հայ-ճապոնական համագործակցության ընդլայնմանը. Նոր դեսպանը՝ Արա Բաբլոյանին

Կնպաստեմ տարբեր ոլորտներում հայ-ճապոնական համագործակցության ընդլայնմանը. Նոր դեսպանը՝ Արա Բաբլոյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով դեսպանին` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ջուն Յամադան իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական փոխգործակցության ակտիվացմանն ու հետագա զարգացմանը:

ԱԺ նախագահը, անդրադառնալով երկկողմ խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, կարեւորել է օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի ակտիվ շփումներն ու փոխայցերը:

Արժեւորելով երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը` Արա Բաբլոյանն երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ճապոնիայի իշխանությունների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշիռ դիրքորոշումը: Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը փաստել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Արա Բաբլոյանը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, հույս է հայտնել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները շարունակական կլինեն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` Ջուն Յամադան վստահեցրել է, որ կնպաստի տարբեր բնագավառներում Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնմանը:

Դեսպանը եւս կարեւորել է երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումն ու փոխայցերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ մշակութային, առեւտրատնտեսական, առողջապահության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն ուղղված հարցերի:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Շնորհավորանք՝ «USArmenianews.com» կայքին՝ Մարտակերտի շրջանից. Նատաշա Պողոսյան

Այսօր USArmenianews.com լրատվական կայքը երեք տարեկան է: Շնորհավորում եմ Լոս Անջելեսի հայկական լրատվական կայքի ծննդյան …