Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ԵԽ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին (ֆոտո)

ԵԽ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵԽ արդյունավետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին` ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին:

Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել  Հայաստանում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին, ինչպես վարչապետի նշած ոլորտներում, այնպես էլ Հայաստանի կառավարման, դատաիրավական համակարգերի ուղղությամբ: ԵԽ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն ու այդ համատեքստում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

. Հայաստանում կա միայն մեկ արդարադատություն՝ փողոցայինը

Ողջ հայ հասարակությունն ու աշխարհը, ցավոք, հունվարի 22-ին ևս մեկ անգամ առիթ ունեցավ համոզվելու, որ …