Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը կարող է նոր նշաձող սահմանել ողջ տարածաշրջանի համար. ԵՄ դեսպան

Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը կարող է նոր նշաձող սահմանել ողջ տարածաշրջանի համար. ԵՄ դեսպան

Հայաստանում մեկնարկած այս հակակոռուպցիոն պայքարը կարող է նոր նշաձող սահմանել ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին դեսպանը հայտարարել է  «Ազատության»  տված հարցազրույցում:

Դիտարկմանը, որ ԱՄՆ-ում արդեն կոչեր են հնչում՝ օգնել Հայաստանին հակակոռուպցիոն պայքարում եւ վերականգնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որը կասեցվել էր լավ կառավարման բացակայության եւ կոռուպցիայի դեմ ոչ բավարար պայքարի պատճառով, իսկ ինչ-որ նմանատիպ տարբերակներ կա՞ն, որ Ե«-ն էլ նման ծրագիր սկսի՝ օգնելով Հայաստանին հակակոռուպցիոն պայքարում առաջընթաց արձանագրելու հարցում, Սվիտալսկին պատասխանել է. «Մենք հայտարարել ենք՝ Բարձր հանձնակատար տիկին Մոգերինին է հայտարարել Բրյուսելում, որ մենք պատրաստ ենք շարունակել եւ ավելի խորացնել մեր համագործակցությունը Հայաստանի հետ այս հարցերի շուրջ: Գաղտնիք չէ, որ Արդարադատության եւ ազատության ենթահանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ հայկական կողմը մեզանից տեխնիկական աջակցություն խնդրեց ապօրինի ճանապարհով կուտակված միջոցների վերականգնման հարցում:

Ինչպես գիտեք, Եվրոպան բավականին հարուստ փորձ ունի այս հարցում, եւ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կիսել այս փորձը եւ ուժեղացնել համագործակցությունը ապօրինի ճանապարհով կուտակված միջոցների բռնագրավման եւ վերադարձման հարցում»:

Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարներին, Սվիտալսկին կարծիք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը բարելավում է երկրի իմիջը: «Դա առնվազն մի բան է, որը օգնում է առաջ մղել Հայաստանի շահերը ոչ միայն Միացյալ Նահանգներում՝ ինչպես Դուք հիշատակեցիք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, այլ նաեւ Բրյուսելում, որովհետեւ կոռուպցիայի ցածր մակարդակը խրախուսում է Եվրոպական միությանը ավելի մեծ աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում:

Ավելին՝ դա խրախուսում է գործարարներին, հասարակ ներդրողներին, որպեսզի գան եւ աշխատեն այնպիսի միջավայրում, որտեղ նրանք հստակ երաշխիքներ կունենան, որ իրենց գումարները ստիպված չեն լինի ոչ նպատակային օգտագործել: Եվ ես կարծում եմ, որ եթե ամեն ինչ հաջողվի, Հայաստանում մեկնարկած այս հակակոռուպցիոն պայքարը կարող է նոր նշաձող սահմանել ողջ տարածաշրջանի համար:

Ես համաձայն եմ որոշ քաղաքական գործիչների հետ, ովքեր հայտարարում են, որ Հայաստանը մեծ հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանային առաջատարը դրական առումով: Եվ դա կհրապուրի միջազգային համայնքին եւ միջազգային ներդրողներին, որպեսզի ավելի շոշափելի ներկայություն ունենան Հայաստանում»,-ընդգծել է ԵՄ դեսպանը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Առաջարկվում է հիվանդանոցներում ստեղծել վերահսկվող հատուկ բաժանմունք՝ կալանավորված անձանց և դատապարտյալների համար

Առաջարկվում է Երևան քաղաքի և մարզերի բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական հաստատություններում (Երևանում 500 և ավելի, մարզերում՝ …