Հինգշաբթի , Հունիսի 27 2019
Սկիզբ / Ավտոաշխարհ / BMW i3-ը եւ i8-ը 24 կարատանոց ոսկով են պատել

BMW i3-ը եւ i8-ը 24 կարատանոց ոսկով են պատել

BMW-ի չեխական գրասենյակը ներկայացրել է i3 էլեկտրական մեքենայի եւ i8 հիբրիդային սպորտային մեքենայի բացառիկ տարբերակը՝ Starlight Edition անվանումով: Նկարիչ Միրոսլավ Շպիչակի եւ դիզայներ Զլատան Մատուշկայի մշակած մեքենայի թափքի երկգույն է՝ պատված 24 կարատանոց ոսկով: Այս մասին գրում է Motor-ը՝ վկայակոչելով BMWBlog-ը:

i3-ը եւ i8-ը թարմացվել են Toplac-ի հետ համատեղ. այն Չեխիայում BMW-ի պաշտոնական ներկայացուցիչն է:

Նախագծի շրջանակում Liebscher Blattgold ընկերությունը յուրահատուկ գուներանգ է ստեղծել, որն ապահովել է ոսկու սահուն անցումն ավտոմեքենայի իրական գույնին: Երկու մեքենաներն էլ պատված են չորս շերտ ոսկով:

Source: X

Մասին News.am