Չորեքշաբթի , Հունիսի 26 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Իրաքում մահապատժի են ենթարկել ահաբեկչության համար դատապարտված 12 մարդու՝ վարչապետի կոչից մի քանի ժամ անց

Իրաքում մահապատժի են ենթարկել ահաբեկչության համար դատապարտված 12 մարդու՝ վարչապետի կոչից մի քանի ժամ անց

Իրաքում մահապատժի են ենթարկել ահաբեկչության համար դատապարտված 12 մարդու՝ մահապատիժներն արագացնելու մասին վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի կոչից մի քանի ժամ հետո՝ ի պատասխան անվտանգության ուժերի 8 զինծառայողների առեւանգման ու սպանության։  

Reuters–ի փոխանցմամբ՝ նախօրեին Աբադին հատուցման կոչ է արել բոլոր անձանց արագացված մահապատիժների միջոցով, որոնք ահաբեկչության համար դատապարտվել են ամենաբարձր աստիճանի պատժի։

Նշենք, որ հունիսի 26-ին Իրաքում հայտնաբերվել են 8 իրաքյան զինծառայողների դիեր, որոնց առեւանգել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները՝ պահանջելով ազատ արձակել սուննի կանանց։

Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ տղամարդիկ սպանվել են մինչեւ տեսանյութում նշված վերջնաժամկետը, եւ տեսանյութը ԻՊ–ի քարոզչություն է եղել։

Source: X

Մասին News.am