Սկիզբ / Քաղաքականություն / Մենք վճռականորեն տրամադրված ենք նոր լիցք հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին. Փաշինյան

Մենք վճռականորեն տրամադրված ենք նոր լիցք հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին. Փաշինյան

Հայաստանի նոր ղեկավարությունը վճռականորեն տրամադրված է նոր լիցք հաղորդել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին ուղղված իր պաշտոնական ուղերձում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի:Նա ընդգծել է, որ 2011 թվականից նախաձեռնված հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումները գործնականում միավորել են Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ՝ հանրության եւ տարածաշրջանային բիզնեսի ներկայացուցիչներին:Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի թեմաները դաշնակցական հարաբերությունների դրսեւորումն են, որոնց անբաժանելի մաս է դարձել միջտարածաշրջանային համագործակցությունը: «Մեր երկրների առջեւ համանման հավակնոտ նպատակներ են դրված. առավել հարմարավետ պայմաններ ապահովել քաղաքացիների կյանքի համար, բիզնես վարել, նոր արդյունաբերություն գործարկել, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր ոչ միայն մայրաքաղաքներում եւ խոշոր կենտրոններում, այլ նաեւ մարզերում: Հենց այս նպատակներին են ուղղված պետական ծրագրերը եւ դրանցով են հիմնավորված կոնկրետ քայլերը, որոնք ուղղված են առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար համատեղ նախագծերի իրականացման համար մեկնարկային պայմանների բարելավմանը»,- նշել է ՀՀ վարչապետը:Փաշինյանն ընդգծել է, որ արագ փոփոխվող իրողությունները նոր խնդիրներ են ձեւավորում, նոր մոտեցումներ թելադրում, որոնց մեծ մասը հատվում է երկու երկրների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համակարգված թվային օրակարգում, որը ոչ միայն թույլ կտա նվազեցնել վարչարարական ծանրաբեռնվածությունը, համագործակցությանն ավելի ժամանակակից եւ թափանցիկ որակ հաղորդել, այլեւ՝ զգալիորեն կրճատել գաղափարի ծագումից մինչեւ դրա իրականացումն ընկած ժամանակահատվածը, փոխհատուցել աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված ծախսերը:«Հայաստանի նոր ղեկավարությունը վճռականորեն տրամադրված է նոր լիցք հաղորդել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացմանը, հատկապես՝ միջտարածաշրջանային համագործակցությանը, քանի որ երկրի հավասարաչափ զարգացումն առաջնահերթություն է մեզ համար»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Երեւանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումը, որն անցկացվում է «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները՝ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման շրջանակներում» կարգախոսի ներքո:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Երբ Քոչարյանի արածի մի տոկոսն անեք Հայաստանի և Արցախի համար էդ ժամանակ էլ մեծ-մեծ կխոսաք, արա՛.Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը գրում է. Ռոբերտ Քոչարյանին Մեղրին Լաչինի հետ փոխելու մեջ մեղադրող վահանշիրխանյանին ուզում եմ …