Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Հայաստանը կարող է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. փորձագետ

Հայաստանը կարող է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. փորձագետ

Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները սրվում են վերջինիս՝ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու պատճառով: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի տնօրեն, փորձագետ Արա Պապյանը:Ընդ որում, Եվրոպայի դիրքորոշումն այս հարցով, ըստ նրա, ավելի մեղմ է: «Կարծում եմ, որ Հայաստանի նոր իշխանությունների համար հնարավորություններ են ստեղծվել, եւ սպասելու փոխարեն անհրաժեշտ է նախաձեռնություն ցուցաբերել՝ Իրանի եւ ԱՄՆ միջեւ որոշակի քաղաքական միջնորդություն իրականացնելու փորձի ձեւով»,- ասաց Պապյանը` նշելով, որ Հայաստանը՝ որպես միջնորդ, ընդունելի է եւ՛ Վաշինգտոնի, եւ՛ Թեհրանի համար:Իրանի համար Հայաստանը ձեռնտու է, քանի որ, ինչպես նշեց քաղաքագետը, քրիստոնյա երկիր է, սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Թեհրանի հետ որեւէ խնդիր չունի: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այս երկրում հայկական սփյուռքը բավականին լուրջ դիրքեր եւ ազդեցություն ունի, ինչը կարելի է  օգտագործվել:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Ալեն Սիմոնյան` FOREVER

Մինչ Փաշինյանը շարունակում է «կռուտոյ» ձևանալ Հայաստանի միջազգային գործընկերների մոտ՝ պարբերաբար հայտարարելով թե ՀԱՊԿ անդամ …