Սկիզբ / Քաղաքականություն / Արամ Սարգսյանը Մանվել Գրիգորյանին հանդիպել է նրա ձերբակալվելուց առաջ. «Իմ ասածն իր համար շոկային էր»

Արամ Սարգսյանը Մանվել Գրիգորյանին հանդիպել է նրա ձերբակալվելուց առաջ. «Իմ ասածն իր համար շոկային էր»

ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր Արամ Սարգսյանը հանդիպել է Մանվել Սարգսյանին՝ նրա ձերբակալվելուց 3 օր առաջ:

«Հանդիպել եմ եւ խոսակցություն է եղել, որ ճիշտ կլինի՝ դու հրաժարվես Երկրապահի նախագահի պաշտոնից՝ հնարավորություն տալով, որ մնացած տղաները վերադառնան երկրապահ, դու մնաս ԵԿՄ վարչության անդամ»,-այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։

«Այս պահին չէի ցանկանա գնալ, հանդիպել, քանի որ ասելիք չունեմ։ Այն ինչ մտածում եմ, տեսել եմ, կանգնել ու հիմա իր երեսին ասելը չեմ կարծում, որ ճիշտ է: Կամ գնալ ու մխիթարել, սուտ բաներ ասել, դրա ցանկությունը չունեմ, նա ասել է որ ի զորու է իր անմեղությունը ապացուցել, շատ կցանկանայի որ նա դա կարողանար։ Նա իսկապես լուրջ առողջական խնդիրներ ունի, օնկոլոգիական հիվանդ է, 12 անգամ քիմիաթերապիա անցած, թոքի կեսը հեռացրած է, զարմացած եմ, որ մահվան ու կյանքի եզրին գտնվող մարդը կարող էր նման քայլի գնալը։ Նման մարդիկ այդ պահին ցանկանում են մաքսիմալ բարություն անել, բոլորին ներել, իրենց ունեցածը բաժանել»,-ասաց նա:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանը այդ հանդիպման ժամանակ համաձայնե՞լ է հեռանալ ԵԿՄ նախագահի պաշտոնից, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրն այն չի, որ ինքը համաձայն էր, բայց այնպես էլ չի, որ այդ զրույցը շարունակելու տեղ չուներ: Իհարկե, առաջին հայացքից էդ իր համար շոկային էր, բայց ես հասկացա, որ դա թեմա է, որը կարելի է զարգացնել»:

Նա ընդգծեց, որ Մանվել Սարգսյանը համարում է, որ ինքը ամեն ինչ արել է ԵԿՄ-ն պահելու համար, որ ինքը հավատարիմ է մնացել ԵԿՄ-ին ու մնացածներն են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գումարներով ու նրա հրահանգներով տարբեր ժամանակներում լքել ԵԿՄ-ն՝ թուլացնելով այն:

«Բայց ինքն էլ հասկանում էր, որ այդ բաժանվելը թուլացրել է իրենց ամբողջությամբ եւ այդ առումով արդեն զգում էր, որ ինքն էլ օգնության, օժանդակության կարիք ունի, որովհետեւ արդեն տարբեր քրեական անցյալ ունեցողներն էին իրեն վտանգ սպառնում եւ ինքը զգում էր, թե այդ ժամանակվա Երկրապահի ուժն ինչում է: Ու այս առումով է, որ կարծում եմ, կուզենար, որ խոսակցությունը շարունակվի: Կարող էր այդ խոսակցությունը ինչ-որ ժամանակ հետո ճիշտ հանգուցալուծման բերեր»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ . պաշտպան Արսեն Մկրտչյան

«Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ մեր կողմից ներկայացրած բողոքը»,- այսօր դատարանում հայտարարեց …