Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Չդասակարգված / Երեւան կժամանակի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը

Երեւան կժամանակի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսը կժամանի Հայաստան: Նա հուլիսի 8-ին Երեւանում կայանալիք Լեգենդների խաղում հանդես կգա Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում:

Նշենք, որ Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի վետերան ֆուտբոլիստներից կազմված հավաքականների Երեւանում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Եվրոպայի հավաքականում՝ Լուիշ Ֆիգուն,Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը,Խրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգզը, Լյուդովիկ Ժյուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վանսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի Դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելվեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոտար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիստոֆ Դյուգարին:

Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում հանդես կգան Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրեիլ Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամարանոն, Ժուլիանո Բելետտին, Անտոնիո Կարլոս Զագոն, Ժուլիո Սեզորը, Իվան Կորդոբան, Իվան Սամորանոն, Կարլոս Վալդերաման, Դուեյն Դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դի Սիլվան, Խավիեր Սանետտին, Բեբետոն:

Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդար վետերան ֆուտբոլիստները հուլիսի 8–ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կանցկացնեն Լեգենդների հանդիպումը։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հայ նավամոդելիստներ Բաբկեն Շահազիզյանը և Վոլոդյա Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ավարտվել է նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ թե՛ մեծահասակների և թե՛ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի …