Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Տնտեսություն / Կանադան հուլիսի 1-ից ԱՄՆ-ից ներկրվող պողպատի, վիսկիի եւ զուգարանի թղթի համար մաքսատուրքեր կսահմանի

Կանադան հուլիսի 1-ից ԱՄՆ-ից ներկրվող պողպատի, վիսկիի եւ զուգարանի թղթի համար մաքսատուրքեր կսահմանի

Կանադան հուլիսի 1-ից ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքեր կկիրառի: Այս մասին տեղական հեռուստաալիքների եթերում հաղորդել է երկրի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կանադան այլընտրանք չունի, քան չափավոր, լիարժեք լիովին փոխադարձ միջոցներով «դոլարը դոլարին» սկզբունքով արձագանքելու», – ասել է Ֆրիլանդը:

Նրա խոսքով, մաքսատուրքերն այնքան ժամանակ կգործեն, քանի դեռ Թրամփի վարչակազմը չչեղարկի Կանադայից ներկրվող ալյումինի եւ պողպատի համար սակագները:

Օտտավան օգնություն կցուցաբերի այլյումինի եւ պողպատի իր արտադրողներին, ինչպես նաեւ ֆերմերին: Այդ նպատակով մոտ 2 մլրդ կանադական դոլար կհատկացվի:

 «Մենք էսկալացիա չենք անի, բայց  չենք էլ զիջի», — ընդգծել է Ֆրիլանդը:

Մաքսատուրքերը կկիրառվեն ապրանքների լայն խմբի համար, որոնց թվում են պողպատը, մոտորանավակները, լվացքի մեքենաները, զուգարանի թուղթը, վիսկին եւ այլն: Պողպատի համար մաքսատուրքը կկազմի 25 տոկոս, մյուս ապրանքների համար՝ 10 տոկոս:

Որոշ ամերիկյան ապրանքների համար համանման միջոցներ են ձեռնարկել նաեւ ԵՄ-ն եւ Չինաստանը: Նման հնրավարություն է քննարկում նաեւ ՌԴ-ն: Այսօր ավելի վաղ ՌԴ-ն դիմել էր ԱՀԿ:

Որոշ փորձագետներ լուրջ առեւտրային պատերազմներ են կանխատեսում:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ում ապրանքների մակնշման մասին համաձայնագիրը

ՌԴ Դաշնության խորհուրդն այսօր նիստի ժամանակ վավերացրել է ԵՏՄ տարածքում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին …