Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Պատահարներ / Չինաստանում խոշոր ավտովթարի հետեւանքով շուրջ 18 մարդ է զոհվել

Չինաստանում խոշոր ավտովթարի հետեւանքով շուրջ 18 մարդ է զոհվել

Չինաստանի կենտրոնական Հունան նահանգի տարածքում կիսակցասայլին բախվելու հետեւանքով շուրջ 18 մարդ է զոհվել, եւս 14-ն էլ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sina տեղեկատվական պորտալը։

Վթարը տեղի է ունեցել Պոկին—Հոնկոնգ արագընթաց մայրուղու արեւելյան հատվածում։ Ոստիկանության տվյալներով, ավտոբուսը հանկարծակի կորցրել է կառավարումը, հարվածել է արգելապատնեշին եւ հայտնվել հանդիպակաց երթեւեկելի գոտում, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը։

Բոլոր տուժողները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Ավտոմայրուղու երթեւեկությունը արդեն վերականգնվել է։ Իրավապահ մարմինները պարզում են վթարի պատճառները, կատարվում է քննություն։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Թեժ պայքար. Ով կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ …