Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Չենք կարող ասել՝ այս ընտրական համակարգը լավն է, մյուսը՝ վատը. Գեւորգ Կոստանյան

Չենք կարող ասել՝ այս ընտրական համակարգը լավն է, մյուսը՝ վատը. Գեւորգ Կոստանյան

Ընտրակարգի լավն ու վատը չկա, կա քաղաքական նպատակահարմարության հարց: Այսօր՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ անցկացվող Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին:

«Ընտրական համակարգի կիրառումը քաղաքական նպատակահարմարության հարց է, իրավական չէ: Այսինքն, չենք կարող ասել՝ այս համակարգը լավն է, մյուսը՝ վատը: Ամեն ընտրական համակարգ, կիրառմամբ պայմանավորված, մի երկրում լավ է, մյուսում՝ վատ: Ինչպես նշեցի՝ կա քաղաքական նպատակահարմարության հարց: Այս պարագայում այլ հարց է՝ այդ ընտրական համակարգը մեր երկրի սովորութային, արժեհամակարգային պայմաններում արդյունավետության տեսանկյունից պատշաճ կիրառություն կունենա, թե՞ ոչ: Ժամանակը ցույց կտա»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աշխատանքային խմբեր են ստեղծվել ե՛ւ կառավարությունում, ե՛ւ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նպատակով: Խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը քննարկումները կսկսի հուլիսի 4-ից, իսկ կառավարությունում ստեղծված հանձնաժողովն արդեն 2 նիստ է անցկացրել: Այս հանձնաժողովի առաջարկով՝ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոս համամասնական, ինչպես նաեւ առաջարկվում է 1 տոկոսով իջեցնել անցողիկ շեմը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Մեղավորները նրանք են, ո՞վքեր այս կլոուններին բերեցին իշխանության

Ես չեմ նեղվում թրաշամանուկների վարք ու բարքից, նրանց արած անասուն քայլերից, նրանց վայրահաչոցից ու թափթփուկի …