Չորեքշաբթի , Ապրիլի 24 2019
Սկիզբ / Հասարակություն / «Դոմիկները» Հայաստանում այլեւս անելիք չունեն. Սփյուռքի նախարարը՝ տեսաուղերձում

«Դոմիկները» Հայաստանում այլեւս անելիք չունեն. Սփյուռքի նախարարը՝ տեսաուղերձում

«Դոմիկները» Հայաստանում այլեւս անելիք չունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի եւ ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին:

Իմ խոսքում ասացի, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատեւելու վայր, այլեւ արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները» Հայաստանում այլեւս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար:

ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ազիզյանների չպատմված պատմությունը. Վարազդատ կարապետյանը ծաղրո՞ւմ է

Անշո՛ւշտ, ներկայիս իշխանությունների շարքերում դժվար է նշմարել ևս մեկին, ով  Փաշինյանի իշխանությանը քննադատելու առիթ մամուլին …