Սկիզբ / Հասարակություն / «Մենք ենք տերը մեր հանքի». «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ

«Մենք ենք տերը մեր հանքի». «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 2-ին հավաքվել են Կառավարության շենքի մոտ եւ պահանջում են միջոցներ ձեռնարկել, որ ընկերությունը կարողանա աշխատել Ամուլսարում:

Նրանց ձեռքին կան պաստառներ. «Բոլոր հանքերը թող նմանվեն Ամուլսարին», «Ամուլսարի» աշխատողները լավագույն բնապահպաններն են»: Ցուցարարները վանկարկում են «Մենք ենք տերը մեր հանքի»:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ այստեղ հավաքվածները համայնքի բնակիչներ են, աշխատում են այդ ընկերությունում. «Եթե մենք տեսնենք ռիսկեր, ինքներս չենք շարունակի աշխատանքը: Մենք ուզում ենք, որ վարչապետը այս հարցին հնարավորինս շուտ լուծում տա»:

Նրանք պնդում են, որ դեպքի Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակելով սաբոտաժ է իրականացվում կառավարության դեմ: «Թողեք կառավարության ձեւավորված աշխատանքային խումբը աշխատի, որը ղեկավարում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, մենք բոլորս կողմ ենք, որ նա լինի»:

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները հայտարարեցին, թե ընկերության դեմ նպատակուղղված, լավ ֆինանսավորված հակաքարոզչություն է իրականացվում:

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ արդեն 10 օր է, ինչ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսարի հանք տանող բոլոր հողային ճանապարհները: Երեկ հաջակցություն ցուցարանների՝ բնապահպանները Երևանից ավտոերթ էին կազմակերպել դեպի Ջերմուկ: 

Ամուլսարի հանքի ճանապարհները փակած վայոցձորցիները պնդում են, որ բողոքի ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ հանքը վերջնականապես փակվի: Քաղաքացիների խոսքով՝ հանքի շահագործումը վտանգավոր է հասարակության եւ շրջակա միջավայրի համար: Վտանգի եւ ռիսկերի մասին նաեւ Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն են խոսել: Նրանք հայտարարել են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանը այս խնդրի առնչությամբ հայտարարել է, որ իրականում այստեղ որոշ բաներ կան, որոնք դեռ պետք է պարզաբանվեն, պետք է հասկանան, թե ինչ ուժեր են տարբեր կողմերում, ինչ փաստարկներ կան, որից հետո որոշում կկայացվի:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հերթը հասավ YouTube-ին

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը խորհրդարանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հանդես …