Հինգշաբթի , Հունիսի 27 2019
Սկիզբ / Հասարակություն / Նախարարը ներկայացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նոր տնօրենին

Նախարարը ներկայացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նոր տնօրենին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 2-ին այցելեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցկացված խորհրդակցության ժամանակ նախարարը աշխատակիցներին հայտնեց, որ տնօրեն Վարդան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է: Նախարարը միաժամանակ ներկայացրեց ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Վազգեն Պետրոսյանին:

«Վազգեն Պետրոսյանը շինարարության բնագավառում փորձառու է: Ձեր նշանակումից հետո շատ կարճ ժամանակահատվածում մենք պիտի կարողանանք էական արդյունքներ արձանագրել, որի համար շատ կարեւոր է նաեւ թիմային ամենօրյա հետեւողական աշխատանքը: Ուստի, ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում պետք է շատ արագ արձագանքել եւ գտնել լուծումներ»,-նշեց նախարարը:

Աշոտ Հակոբյանը շեշտեց, որ պաշտոնի ստանձնումը մեր օրերում միմիայն պատասխանատվություն եւ առաքելություն է:

Նա կարեւորեց գործունեության թափանցիկությունը, զանգվածային լրատվամիջոցների, հանրության եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքը: Նախարարն ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում մեծ գումարներ են ծախսվում, եւ հանրությունը պետք է իրազեկ եւ վստահ լինի, որ ծախսված գումարները ապահովում են առավելագույն արդյունավետություն: Այս համատեքստում նախարարը հանձնարարեց կարճ ժամկետներում նախապատրաստել միջոցառում, որի շրջանակներում հանրությանը կներկայացվի «Հյուսիս-հարավ» ծրագրի ներկա վիճակը, ինչպես նաեւ կտրվեն ծրագրի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները:

Նա շնորհակալություն հայտնեց Վարդան Կարապետյանին աշխատանքում ներդրած գիտելիքների եւ փորձի համար, որից հետո նորանշանակ տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՊՈԱԿ-ում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Որքանո՞վ են նախարարի որակումները կոռեկտ. թիրախում կրկին եկեղեցին է

Կրթության և Գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հունվարի 30-ին անդրադառնալով վերջերս Արարատի մարզի դպրոցներից մեկում տեղի …