Սկիզբ / Հասարակություն / «Պատիվ ունեմ» ծրագրով այս պահին դիմողների քանակը 250–ից ավելի է. Արտակ Դավթյան

«Պատիվ ունեմ» ծրագրով այս պահին դիմողների քանակը 250–ից ավելի է. Արտակ Դավթյան

«Պատիվ ունեմ» ծրագրով այս պահին դիմողների քանակը 250–ից ավելին է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

«Պատիվ ունեմ» ծրագրով այս պահին դիմողների քանակը 250–ից ավելին է, սակայն հաշվի առնելով, որ իրենք պետք է անցնեն որոշակի ընտրական գործընթաց եւ հանձնաժողովը պետք է որոշի կապված առողջական տեսակետից պիտանելիության  հետ կապված խնդիրների հետ եւ այլ հարցեր, ուստի վերջնական թիվը այդ ժամանակ կհայտարարվի»,–նշեց նա։

Արտակ Դավթյանի խոսքով, նույն իրավիճակն է նաեւ «Ես եմ» ծրագրի պարագայում։ «Այնտեղ էլ կան հանձնաժողովի հետ կապված խնդիրներ, կա բացատրական որոշակի աշխատանք։ Չնայած հրաժարվողներ շատ քիչ են, բայց կան նոր դիմողներ։ Վերջնական թիվը կհայտարարենք, երբ վերջնական հանաձնաժողովի հետ գործընթացը կավարտվի»։

NEWS.am-ի հարցին, թե հաշվի առնելով բժշկական հանձնաժողովներից բազմաթիվ բողոքները, հնարավոր են արդյոք  վերանայվի այդ հարցը, ԳՇ պետը  պատասխանեց՝ հիշատակելով վիճակագրությունը. «Դժգոհությույններ, բնական է, կլինեն։ Հասարակական խորհրդին դիմումների քանակով 92 դիմում–բողոքներից 91-ը վերաբերում էր առողջական խնդիրներին, իսկ մեկը ընտանեկան պայմաններից ելնելով մոտիկ տեղ ծառայելու վերաբերյալ»։

Նա վստահեցրեց, որ ցանկացած բողոքի մինչեւ վերջ տրվում է համապատասխան ընթացք ըստ օրենքի։ «Եթե լինեն լրացուցիչ բողոքներ, դրանք նույնպես կքննարկվեն»,–վստահեցրեց նա։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Այս պահին գործընթացն իրավական տիրույթում է. Սերգեյ Բագրատյանը՝ Քոչարյանին կալանավորելու մասին

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի շտապում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման կապակցությամբ …